Երևանում մեկ շաբաթում ծնվել է 442 երեխա
ՀասարակությունԵրևանի ծննդատներում մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 442 երեխա՝ 242 տղա, 200 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41574 քաղաքացի: