Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Գազի սակագինը նվազեց. սպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն կվճարի 146.7 դրամ

Հասարակություն

Սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Ընկերությունն առաջարկը ներկայացրել է, և, եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորություն դեպքում իրենք կփոխեին: Դա մաքսիմալն է, որ կարող էինք անել»,-ասաց Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, որ սահմանին գազի գինն անհամեմատելիորեն էժան է, քան այն վաճառվում է հայաստանաբնակ սպառողներին, և ինչ գործոններ են ազդում սակագնի ձևավորման վրա' ընկերության ղեկավարը պատասխանեց. «Վերջնական սակագինը ձևավորվում է' ՀՀ օրենքներին համահունչ: Բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա' պահպանման, շահագործման ծախսերը, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի վաղը, մյուս օրը հետագա սերունդները ունենան հուսալի գազամատակարարման համակարգ: Գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ, դրանք մեր պապերի թողած խողովակներն են, ուզում եք' ոչինչ չանե՞նք, ոչինչ չթողնե՞նք մեզանից հետո»:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ սպառողների համար գազի սակագնի իջեցումը չի ազդի ընկերության շահույթի վրա: «Ընկերության շահույթը չի փոփոխվել, ինչպես եղել է նախկին սակագնով, այդպես էլ մնացել է»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ընկերությունը պատրաստվում է կատարել, արդյոք դրանք փոփոխության կենթարկվեն, Հարությունյանը թվային տվյալներ չներկայացրեց' նշելով, որ դրա մասին հանրությունը կտեղեկանա ներդրումային ծրագրի հաստատումից հետո: «Մենք հիմա մշակում ենք մինչև 2030 թվականի գազամատակարարման զարգացման գլխավոր հատակագիծը, այն ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այդ ծրագրի հաստատման դեպքում կիմանաք, թե որ տարվա կտրվածքով՝ որքան ներդրում է կատարելու ընկերությունը գազմատակարարման ու գազաբաշխման համակարգի վերազինման համար»,-հավելեց պաշտոնյան:

Հնչեց նաև հարց արտադրական հզորությունները մեծացնելու մասին, ինչի առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը միշտ կա: «Եթե ունենանք արտադրական հզորությունների աճ՝ կունենանք գազի սակագնի նվազում: Քանի որ մեր ծախսերը մնում են հաստատուն, քանակի ավելացումը բերելու է սպառվող գազի ծավալների աճի, հետևաբար' սակագնի նվազման»,- նշեց Վարդան Հարությունյանը: Նա շեշտեց, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ու հատուկ վերաբերմունք ցուցաբերել ներդրողներին: «Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»: Իսկ թե ինչ է նշանակում «հատուկ վերաբերմունք»՝ Վարդան Հարությունյանն ասաց. «Ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանանք մեծ ծավալի գազի սպառում ապահովել, դրանից կօգտվի ոչ միայն արտադրողը, այլև անհատ սպառողը»,-ավելացրեց նա:

ՀԾԿՀ որոշմամբ' գազի սակագինը նվազեց. սպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն կվճարի 146.7 դրամ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29
Ամենադիտված