Ռուսաստանին մոտ ժամանակներս կարող են միանալ ուկրաինական շրջանները. ինքնահռչակ ԴԺՀ-ի պաշտոնյա
ԱշխարհԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ուկրաինական շրջանները կարող են միանալ Ռուսաստանին: Այդ մասին նա ասել է lenta.ru-ին տված հարցազրույցում:
«Ես վստահ եմ, որ Ուկրաինայի շրջանները մոտ ապագայում կմտածեն, թե ինչն է իրենց համար ավելի կարևոր՝ ազգայնականության գաղափարնե՞րը, թե՞ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը: Կարծում եմ՝ առաջին հերթին նման հարցեր կբարձրացվեն Զապորոժիեում և Խարկովում: Տրամաբանական է, որ ազգայնականության գաղափարներից հրաժարվելու դեպքում Ուկրաինան կմիանա Ռուսաստանին»,- հայտարարել է Պուշիլինը:
Նրա խոսքով՝ «Կիևը որքան չի կատարում Մինսկի համաձայնությունները, այնքան ավելի իրական է դառնում նման տարբերակը»: