Մոսկվան արևմտյան պատժամիջոցները հանելու հարցում կորցրել է հետաքրքրությունը. Լավրով
Համաշխարհային ՄամուլՄոսկվան կորցրել է հետաքրքրությունը արևմտյան պատժամիջոցները հանելու հարցում։ Այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Комсомольская правда»-ի հետ հարցազրույցում:
«Մենք մեր հանդեպ կիրառվող տնտեսական սահմանափակումներն ընկալում ենք որպես հնարավորությունների պատուհան, որն անհրաժեշտ է կիրառել առավելագույնս՝ ամրապնդելու մեր սննդամթերքի անվտանգությունը, տեխնոլոգիական անվտանգությունը, շարունակելու նաև գյուղատնտեսության, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, ստեղծել հաշվառման արդյունավետ այլընտրանքային ֆինանսական համակարգեր: Մոսկվայի համար պատժամիջոցները հանելու հարցը չափազանց ակտուալ չէ։ Մեզ համար ակտուալ է այն հարցը, թե որքան արդյունավետ ենք օգտագործում ներկայիս իրավիճակը՝ ի շահ սեփական տնտեսության ու զարգացման»,- հայտնել է ՌԴ-ի արտգործնախարարը։