ԼՂ-ի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը չեմ հավատում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Արտաքին ՔաղաքականՎարշավայի համալսարանում ունեցած ելույթում, ի պատասխան Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների մասին հայ ուսանողի հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատասխանել է. «Ես չեմ հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը»:
Նշելով, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՆԱՏՕ-ն անհաղորդ չի մնացել, Ստոլտենբերգը հիշեցրել է, որ դաշինքը դրա հետ կապված հանդես էր եկել հայտարարությամբ:
«Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես կոչով դիմել եմ երկու կողմերին` հարգանք դրսեւորել կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման եւ կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»: