Կայացավ հայ երգի միջբուհական մրցույթ-փառատոնի գալա համերգը
Գիտություն և ՄշակույթՄայիսի 30-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագծի Հայ երգի միջբուհական 1-ին մրցույթ-փառատոնի Գալա համերգը: Երկու փուլերը հաղթահարելուց հետո եզրափակիչ փուլ էին հասել 38 մասնակիցներ՝ հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երից, ովքեր պայքարում էին լավագույնի տիտղոսի համար երեք ժանրերում՝ Հայ դասական, ժողովրդական և էստրադային: Մրցույթ-փառատոնի նպատակն էր ոչ միայն գտնել երիտասարդ ու տաղանդավոր նոր անուններ, այլ նաև նպաստել միջբուհական հարաբերությունների մերձեցմանը, համատեղ նորանոր ծրագրերի համար ուղիներ նախանշել:
Մրցույթի Գրան պրի մրցանակին արժանացավ Լիդա Գևորգյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ): Առաջին կարգի մրցանակակիրներ ճանաչվեցին՝ Էստրադային ժանրում՝ Պապ Իսպիրյանը (ԵԹԿՊԻ), Ռիմա Փարսյանը (Հայ-ռուսական/Սլավոնական/ համալսարան), Ժողովրդական ժանրում՝ Սարգիս Ավետիսյանը (ԵԹԿՊԻ), Դասական ժանրում՝ ԵՊՀ ուսանողներ Աննա Գաբրիելյանը և Հովհաննես Կարապետյանը: «Հույսի» մրցանակակիրները ամենաերիտասարդ մասնակիցներն էին՝ Լեոնիդ Չուգուրյանը (Ռ. Մելիքյանի անվան պետ. Երաժշտական քոլեջ) և Նևա Կարապետյանը (Վ. Բրյուսովի անվան լեվաբանական համալսարան): Փառատոնի բոլոր մասնակիցները արժանացան դիպլոմների:
Փառատոնի պատվավոր հյուրերն էին ԲՈւՀ-երի ղեկավարները: Նրանք շնարհակալություն հայտնեցին Հայպետֆիլհարմոնիային մրցույթ-փառատոնի կազմակերպման համար, այնուհետ վստահեցրին, որ այն լավ առիթ է ինչպես ուսանողների, այնպես էլ ԲՈւՀ-երի ղեկավար կազմերի համար՝ շփվելու ու համատեղ նոր, գեղեցիկ ծրագրեր իրականացնելու առումով:
Մրցույթ-փառատոնին ի սկզբանե հայտագրվել էին 130 մասնակից՝ հանրապետության 13 պետական և ոչ պետական բուհերից ու քոլեջներից: Ժյուրիի կամում էին Սուսաննա Մարտիրոսյանը՝ ԵՊԿ մեներգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջագային մրցույթների դափնեկիր, Լարիսա Մկրտչյանը՝ ԵՊԿ պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Արսեն Գրիգորյանը՝ ԵՊԿ դասախոս, Երվանդ Երզնկյանը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժող. արտիստ և Սուսաննա Բաղդասարյանը՝ ՀՊՖ համերգային բաժնի վարիչ: