Երկրաշարժ Մարտունիում
SocietyԱյսօր՝ ժամը 18.19-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Մարտունի քաղաքից 13 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Ժամը 18.46-ին երկրաշարժին հետևել է հետցնցում՝ 2.1 մագնիտուդով, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: