«Շիրակի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ստալ»
Sport«Շիրակը»՝ երկկողմանի համաձայնությամբ, խզեց պայմանագիրը կենտրոնական պաշտպան, սերբ Միլոշ Ստամենկովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի թիմի պաշտոնական կայքը:
Սերբ պաշտպանը «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. օգոստոսից։ «Շիրակի» կազմում Ստամենկովիչը մասնակցել է 48 հանդիպման, որից 42 բարձրագույն խումբ, 2 գավաթի խաղարկություն և 4 Եվրոպա լիգայի հանդիպում։ Ստամենկովիչը գյումրեցինրեի կազմում դարձել է երեք գոլի հեղինակ։
Միլոշ Ստամենկովիչը «2+1» սկզբունքով պայմանգիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ստալի» հետ։
Հիշեցնենք, որ «Ստալում» հանդես են գալիս նաև «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները։