«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի 

Աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհի մշակույթում

Վերլուծական

Այս տարվա հունիսի 20-23-ին Երևանում տեղի է ունենալու «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» 3-րդ գիտաժողովը, որում ներառված թեմաներն առաջին իսկ հայացքից խիստ ուշագրավ են: «Մշակութային աստղագիտություն» հասկացությունը մեր ընթերցողներից գուցե շատերին անսովոր, տարօրինակ կամ անհասկանալի լինի, այդ իսկ պատճառով տեղեկացնենք, որ մշակութային աստղագիտությունն աստղագիտական երևույթների արտացոլումն է ժողովուրդների մշակույթի զանազան ոլորտներում:
Միջազգային գրականության մեջ այս բնագավառն անվանում են նաև «Աստղագիտությունը մշակույթում» կամ «Աստղագիտություն և մշակույթ» (կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ, որ գիտաժողովի կազմակերպիչներն այն անվանեին «Աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհի մշակույթում»): Աստղագիտությունը մշակույթում դրսևորվում է կրոնի, դիցաբանության, բանահյուսության, լեզվաբանության, պոեզիայի, գեղարվեստի և այլ ոլորտներում: Աշխարհում վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում այս բնագավառին. Մասնավորապես' ստեղծվել են միջազգային կազմակերպություններ, անցկացվում են գիտաժողովներ, տպագրվում ամսագրեր: Հայաստանի մշակույթը նույնպես հարուստ է աստղագիտությամբ, աստղագիտական տարբեր երևույթների և հասկացությունների հիշատակմամբ:

Տեղեկացնենք, որ գիտաժողովը նվիրված է Հայաստանի հնագույն աստղագիտությանը և մշակույթում արտահայտված աստղագիտությանը' ներառելով ժայռապատկերների, աստղագիտական գիտելիքների, օրացույցների, դիցաբանության և այլ ոլորտների հետ կապված շատ ստեղծագործություններ: Մյուս կողմից' գիտական հետազոտությունների առումով այս թեման բավականին թույլ է զարգացած Հայաստանում. կան միայն հարակից թեմաների շուրջ առանձին ուսումնասիրություններ (շատ ուսումնասիրություններ կապված են Անանիա Շիրակացու հետ), բայց չկան այս կարևոր ոլորտը կառավարելուն ուղղված համակարգված գործողություններ:

Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առանձնացվել է որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Երկնային երևույթները միշտ էլ խորհրդավոր իմաստ են կրել. շատ դեպքերում դրանք վերագրվել են վերին ուժերին: Մյուս կողմից' բոլոր ժողովուրդների պատմության մեջ և մշակույթում կարևոր դեր են խաղացել օրացույցները, որոնք ամբողջովին հիմնված են աստղագիտական գիտելիքներ վրա և հետևաբար մշակութային աստղագիտության մաս են կազմում:

Գիտաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների ժամանակակից գիտելիքների ներկայացման և համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների, մասնավորապես մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցության համար:

Գիտաժողովի թեմաներից մեկը Հայաստանի աստղագիտական ժառանգությունն է և դրա դերը մեր կյանքում (օրացույց և տոմար, ժայռապատկերներ, հնագույն աստղադիտարաններ, աստղագիտական բնույթի պատմական հիշատակություններ, միջնադարի հայ աստղագիտությունը): Հետաքրքիր ու գնահատելի է, որ միջոցառման կազմակերպիչները Բյուրականի աստղադիտարանը նույնպես ներառել են Հայաստանի աստղագիտական ժառանգության կազմում:

Մեկ այլ թեմա վերաբերվում է հնագույն աստղագիտությանը, մասնավորապես' տարբեր ազգերի աստղագիտական ժառանգությանը, հնագույն քաղաքակրթությունների աստղագիտական պատկերացումներին, աստղագիտական բնույթի պատմական հիշատակությունների մեկնաբանմանը:

Միջնադարում եղած աստղագիտության վերաբերյալ նույնպես առանձին թեմա կա, այս թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվելու աստղագիտության ձևավորմանը որպես գիտություն, Տիեզերքի մասին մեր պատկերացումների զարգացմանը, միջնադարի աստղադիտարաններին, աստղագիտական քարտեզներին:

Առանձնապես հետաքրքիր է նաև աստղագիտությունը հնագույն մշակույթներում: Այս թեմայի շրջանակում կներկայացվի հնագույն քաղաքակրթությունների (Եգիպտոս, Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, արաբական և այլ իսլամական երկրներ, մայաներ, ացտեկներ, ինկեր, Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներ, նեոլիթյան աստղագիտություն, հնագույն Բրիտանիա և այլն) մշակույթում աստղագիտության դերը:

Զեկուցումներ, քննարկումներ կլինեն նաև «Էթնոաստղագիտություն» (աստղագիտության կիրառման ուսումնասիրությունը և դրա դերը ժամանակակից մշակույթներում՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները), «Փիլիսոփայության աստղագիտական հիմքերը» (Տիեզերքի առաջացումը, տարածություն և ժամանակ, տիեզերաբանություն և տիեզերածնություն), «Կրոնը և աստղագիտությունը» (համաստեղությունների և աստղագիտական այլ անվանումների դիցաբանական ծագումը, Տիեզերքի գիտական և կրոնական ընկալումը, աստղագիտությունը քրիստոնեական և իսլամական կրոններում), «Աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում» (առասպելաբանություն, դյուցազնաբանություն, էպոս, հեքիաթներ, պոեզիա և այլն) մեկը մյուսից հետաքրքիր թեմաներով:
Միջոցառման կազմակերպիչներն ուշադրություն են դարձրել ու գիտաժողովի թեմատիկ շրջանակում ներառել նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Աստղագիտությունն արվեստում» (տիեզերական թեմաները երգարվեստում, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության մեջ, գիտական ֆանտաստիկայի ժանրը կինոյում), «Աստղալեզվաբանություն» (աստղագիտական եզրույթները, լեզվի մեջ մտած երկնային մարմինների և երևույթների անվանումները, դրանց ծագումնաբանությունը և փոխաբերական կիրառությունները), «Աստղահերալդիկա» (պետական դրոշների, զինանշանների, շքանշանների, մեդալների և այլ խորհրդանշանների ձևավորումն աստղագիտական բնույթի տարրերով), «Գիտական տուրիզմ» (աստղագիտական բնույթի տեսարժան վայրերը' ժայռապատկերներ, հնագույն և ժամանակակից աստղադիտարաններ, գիտական տուրիզմն աշխարհում և Հայաստանում), «Հանրամատչելի աստղագիտություն» (գիտական լրագրություն, աստղագիտական թեմաները լրագրության մեջ, գիտական լրագրությունն աշխարհում և Հայաստանում, մշակութային աստղագիտության հանդեպ հետաքրքրության առաջացման նախադրյալները):

Գիտաժողովի նյութերի ժողովածուն լույս է տեսնելու առանձին գրքով ՀՀ ԳԱԱ հրատարակչության կողմից: Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 30-ը: Խմբագիրներն են Արեգ Միքայելյանը և Սոնա Ֆարմանյանը: Գիտաժողովի կազմակերպիչները և հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Հայկական աստղագիտական ընկերությունը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցությունը, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը և ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված