Դիտվել է 20886 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 20497 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 15919 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14495 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13939 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 12678 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10970 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10711 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10259 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9527 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8908 անգամ:Գտնվել է շուրջ 10 օր փնտրվող 21-ամյա աղջիկը
Դիտվել է 8588 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7904 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7873 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7730 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Արամ Սարգսյանն արդեն այսօր բացահայտ կխաղա իշխանությունների խաղը
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, և թվում է, թե իշխանությունները դրանց ընթացքում կարողացան իրականացնել իրենց բոլոր ծրագրերը։ Սակայն Լուրեր.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններին չի հաջողվել իրագործել իրենց պլաններից առնվազն մեկը։ Ըստ նախագահականում ծրագրված սցենարի՝ ընտրությունների արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը, որ ընտրություններին մասնակցում էր «Ազատ դեմոկրատներ»-ի հետ միասնական ցուցակով, պետք է ստանար առնվազն 12-14 տոկոս քվե, ինչից հետո Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակավ պետք է հայտարարեր իր մանդատը վայր դնելու մասին՝ խիստ քննադատության արժանացնելով Կոնգրեսին՝ իր դիրքորոշումը հիմնավորելով այն բանով, որ Կոնգրեսը «Ժառանգություն»-ից առավել թվով ձայներ է ստացել, քանի որ Կոնգրեսն ընտրական գործընթացի ընթացքում համագործակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ «Ժառանգություն»-ը հավասարապես քննադատել է թե՛ իշխող ՀՀԿ-ին, թե՛ ԲՀԿ-ին։
Ընտրությունների արդյունքում, սակայն, իշխանությունները չկարողացան ապահովել «Ժառանգության» համար ծրագրված տոկոսը։ Ավելին, կուսակցության համար հազիվ ապահովվեց հինգ տոկոսանոց շեմը։ Եվ հիմա Արամ Սարգսյանը, հետևաբար, ստիպված է փոխել իր նախօրոք ծրագրված ասելիքի շեշտադրումները, սակայն հավանաբար կփորձի հանդես գալ Կոնգրեսի ու մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության քննադատությամբ։ Եվ պատահական չէ, որ Սարգսյանն արդեն մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում Կոնգրեսի ներկայացուցիչների շարքում չէր։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններն Արամ Սարգսյանի վրա դուրս են եկել դեռևս անցյալ տարի, երբ վերջինիս հարազատներից մեկը վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացել էր։ Այդ ժամանակ Ռուբեն Հայրապետյանի միջնորդությամբ աղմուկը և միջադեպի անցանկալի հետևանքները կասեցվել էին, ինչից հետո զարգացել էր Արամ Սարգսյանի համագործակցությունն իշխանությունների հետ։
Հատկանշական է, որ ընտրություններից առաջ Արամ Սարգսյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Քոքոբելյանի հետ, վստահաբար՝ այս ծրագրի շրջանակներում։
Թե խոսքի ինչպիսի շեշտադրումներով հանդես կգա այս հետընտրական շրջանում Արամ Սարգսյանը, պարզ կդառնա արդեն այսօր (Արամ Սարգսյանը հանդես է գալու ասուլիսով)։ Մեզ մնում է միայն զինվել համբերությամբ և սպասել...
Խորեն Տեր-Մկրտչյան

