«Երկիր». ՀՀԿ–ի առջև ծառացել է ապագա կառավարության ղեկավարի հարցը
Armenian PressԱժ ընտրություններից հետո հանրապետականների առջև ծառացել է ապագա կառավարության ղեկավարի հարցը: «Երկիր»–ի աղբյուրների պնդմամբ՝ վարչապետի հարցը խախտել է հանրապետականների անդորրը: ՀՀԿ երիտթևի ցանկությունն է նորից երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ավագները կարծում են, որ նրա կառավարելը երկիրը վերջնականապես կգլորի անդունդը:
Կուլիսային խոսակցություններում միայն դժգոհություններ են և ոչ մի թեկնածուի անուն: Բանն այն է, որ երկու կողմերն էլ լավ են հասկանում, որ իրենցից ոչինչ կախված չէ: Որոշողը միայն հանրապետության նախագահն է, ով միայնակ ստանձնեց ամբողջ քարոզարշավի բեռը: