«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրությունների տարբերակը
Армянская прессаԼավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011-ի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում: