Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան 

Թուրքիան ունի նեոօսմանական օրակարգ. Էդուարդ Շարմազանով

Արտաքին Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը հունական «Էպիկերա» ամսագրին

-Պարոն փոխնախագահ, վերջերս մեծ լարվածություն նկատվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այդ լարվածությունը: Այդ նոր լարվածությունը Կովկասում պայմանավորվա՞ծ է արդյոք Սիրիայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամով:

-Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ապրիլի 1-5-ն Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Պատմական ակնարկով վերադառնանք 1994 թվականի մայիսի 12, երբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց զինադադարի անժամկետ պայմանագիր: Երեք կողմերն էլ զինադադարի պայմանագրի շրջանակում պարտավորվեցին հասնել կարգավորման՝ խաղաղ ճանապարով: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պահպանեցին այդ համաձայնությունը: Բայց այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահը խոսում էր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն արել են հինգ հայտարարություն, համաձայն որոնց հիմնախնդիրը պետք է լուծվի հայտնի հիմնարար սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, խաղաղ կարգավորում եւ տարածքային ամբողջականություն: Ադրբեջանն իրականում մերժել է երկու սկզբունքը: Այս ամենի արդյունքում Ադրբեջանը տարել է բանակցությունները դեպի փակուղի: Ահա այսպես սկսվեցին ռազմական գործողություններն Արցախի դեմ: Ակնհայտ է, որ սկսելով այդ ամենը՝ նրանք մտադիր էին փոխել իրավիճակը շփման գծում՝ միակողմանի զիջում կորզելու համար: Տեսնելով, որ բանակցային գործընթացում առկա է փակուղի՝ փորձեցին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Բայց այդ ծրագիրը, որ իրենք ունեին, ձախողվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց այդ ագրեսիայի դեմ և այդ չորս օրվա ընթացքում ապացուցեց, որ իրենց անկախության և ազատության ոգին անպարտելի է: Ադրբեջանը չկարողացավ գրավել որևէ բնակավայր:

Դուք խոսեցիք Մերձավոր Արևելքի կապի մասին այս ամենի հետ, եւ ես ձեզ փոխանցեցի լուսանկարներ, որպեսզի տեսնեք այն բռնությունները, որ տեղի են ունեցել քառօրյա պատերազմի օրերին: Այն դաժանությամբ, որ Իսլամական պետությունը սպանում է քրիստոնյաներին և եզդիներին Մերձավոր Արևելքում, նույնկերպ Ադրբեջանի Զինված ուժերը բռնություն իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական կողմի այդ բարբարոսությունն աջակցություն ստացավ Թուրքիայի իշխանության կողմից: Էրդողանից մինչև Չավուշօղլու: Թուրքիայի նման քաղաքականությունը դատապարտելի է:

-Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժորեն շտապեց միանալ Ադրբեջանին՝ կրակի վրա յուղ լցնելով: Ինչի՞ է ձգտում հասնել Թուրքիան Ձեր կարծիքով:

-Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Եվ այսօր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն: Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմաները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛ քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դեմ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը: Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասի տարածաշրջանում, թե՛ Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Այդ մասին խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլիչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի այլ երկրներին:

-Ինչպե՞ս եք տեսնում այսօր Թուրքիայի դերը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ նրա բախման հետեւանքները:

-Պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ: Եղել են նաեւ հաշտեցումներ: Իմ անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլեւ հակառակորդներ: Առնվազն այս պահի դրությամբ: Ուստի, Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին: Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաեւ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:

-Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի հետ ձեր երկրի հարաբերությունները:

Մեր ժողովուրդները դարերի խորքից եկող եղբայրական, բարեկամական հարաբերություններ ունեն: Հունական քաղաքակրթությունը՝ Հելլենիզմը, տարածված է եղել Հայաստանում: Հայաստանի թագավոր Արտավազդ 2-րդը հունարեն ողբերգություն է գրել: Տրդատ և Վարազդատ հայ թագավորները 4-րդ դարում մասնակցել և հաղթել են Օլիմպիական խաղերում: Մեզ միավորում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Հայերը Հունաստանի անկախության պայքարին բերել են իրենց մասնակցությունը: Հույներն էլ պայքարել են հայերի հետ միասին ընդդեմ թուրքերի, օրինակ՝ Սարդարապատում 1918 թվականին: 90-ական թվականներին Հայաստանի հույները հայերի հետ միասին պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նույնիսկ այսօր՝ այս քառօրյա պատերազմում, հույներից կազմված խումբ մեկնեց Արցախ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին: Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այնուհանդերձ, հարկավոր է զարգացնել նաև մեր տնտեսական հարաբերությունները: Շփումները, որ կան, դրական են, բայց բավարար չեն տնտեսական զարգացման համար: Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ուղղություններով զարգացնելու մեր համագործակցությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Ամենադիտված