Ռուսաստանը Գերմանիային իր մրցակիցն է անվանել և ներառել սպառնալիքների ցուցակում. Die Welt
Համաշխարհային ՄամուլՌուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից: Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության կազմած արտաքին քաղաքական ռիսկերի վերլուծության մեջ, փոխանցում է Die Welt-ը:
Որպես պատճառ՝ թերթը մատնանշում է Ղրիմում և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունները, իր շահերը պարտադրելն ու միակողմանիորեն միջազգային իրավունքները ոտնահարելը:
Այդ ամենը կարող է Գերմանիայի համար հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ռուսաստանը երես է թեքում Արևմուտքից, ընդգծում է նրա հետ ռազմավարական մրցակցությունը և վերականգնում է իր ռազմական գործողությունները Եվրամիության հետ սահմաններին, ասված է փաստաթղթում: