Դիտվել է 22115 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16838 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 14657 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 13873 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12591 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12384 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11872 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11465 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11286 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11190 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 9982 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9704 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9519 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 9459 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9379 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Մեր շարժումը վերածվեց քրեաօլիգարխիկ երկրում փոփոխության գործոնի. Մաշտոցի պուրակի ակտիվիստ
2012-ի փետրվարից ի վեր Մաշտոցի պուրակում ծավալվել է 90-օրյա քաղաքացիական պայքար։ Այս պայքարն առաջնորդվել է բացառապես խաղաղ, ոչ բռնի սկզբունքներով, եղել է հանրության համար թափանցիկ, հաշվետու, բաց մասնակցային, ինքնուրույն, ինքնակազմակերպվող։ Հաջողությունները պայմանավորված էին բոլորին միավորող արժեհամակարգով, որի հիմքում ընկած էր արդարության հաստատումը, հանրային շահը, մարդու իրավունքների կենսագործումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մաշտոցի պուրակի ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ պայքարի արդյունքում հաջողվել է հասնել կրպակների ապամոնտաժմանը Մաշտոցի պուրակից.
«Պուրակը վերանվաճվեց,որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը։ Կարողացանք ստեղծել պայքարի նոր որակ»,– ասաց ակտիվիստը և հավելեց, որ իրենց պայքարի նոր մշակույթը ներառում է ոչ թե հնի վերարտադրություն կամ դիմադրություն, այլ որակապես նոր ստեղծագործ մեթոդների կիրառում։
«Պայքարի արդյունքում ինքնակազմակերպված քաղաքացիական շարժումը վերածվեց փոփոխության գործոնի մի երկրում, որտեղ տարիներ շարունակ տիրել են քրեական–օլիգարխիկ օրենքներ, որտեղ սովորական քաղաքացին իրավազրկվել է»,–ասաց Ռուզաննան։
Նա նշեց նաև, որ իրենց 90–օրյա պայքարի արդյունքում Մաշտոցի պուրակը հաջողվել է վերածել բազմազան և բազմամշակութային մի տարածքի, որտեղ, յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական և մշակութային նախընտրություններից, կարող է ստեղծագործել, հաղորդակցվել, ունենալ ազատ արտահայտման իրավունք։
«Չնայած մեր պայքարի հիմնական պահանջը կատարվեց, սակայն մեզ համար ընդունելի չէ լուծման եղանակը, այն է՝ նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումը և միջամտությունը խնդրի լուծմանը»,– ասաց ակտիվիստը և հավելեց, որ պատասխանատուն քաղաքապետարանն էր։

