ՀՀ ԱԻՆ-ը Շիրակի մարզում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր երեք ամպ
ՀասարակությունՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին ժամը 20.50-ից մինչև 21.07-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Մայիսյան և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 220 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 17.20-ից մինչև 17.23-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Շիրակի մարզի Աղին համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 30 կրակոց:
Ժամը 11.29-ից մինչև 11.52-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Այգավան, Ոսկետապ համայնքների և Վեդի քաղաքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 742 կրակոց:
Ժամը 08.46-ից մինչև 09.21-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արարատի մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետապ, Քաղցրաշեն, Նարեկ, Բերքանուշ, Նաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս համայնքների տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1709 կրակոց: