ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը 

Գերեզմանոցը՝ Արմավիրի քաղաքապետի եկամտի «լևի» աղբյուր (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Արմավիրի մարզի Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի գերեզմանատունը տարիներ առաջ այլ տեսք ուներ, այսօր՝ լրիվ այլ տեսք: Իհարկե, տարօրինակ է հնչում, ինչ ասել է այլ տեսք ուներ։ Արմավիր քաղաքի գերեզմանատանը տարիներ առաջ ցանկացած մարդ կարող էր ցանկացած տեղ վերցնել՝ օրենքով սահմանված կարգով, իր հարազատին հուղարկավորելու համար։ Սակայն, այսօր պատկերն այլ է։ Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի թեթև ձեռքով, արդեն մի քանի տարի է՝ քաղաքի գերեզմանատունը բաժանվել է երկու մասի՝ «սովորական» և «VIP»։ Գերեզմանոցի սովորական հատվածում հանգչում են «սովորական» մարդիկ, իսկ ահա «VIP» հատվածում հանգրվանելու համար շատ ջանք պետք է գործադրես։

Նշվածը ներկայացնենք կետ առ կետ և փաստերով։

Նախ սկսենք այնտեղից, որ օրեր առաջ, Հոկտեմբերյան քաղաքի մի քանի բնակիչ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ իրենց հարազատին հուղարկավորելը դարձել է իսկական գլխացավանք։ Մասնավորապես՝ գերեզմանոցի հենց մուտքի մոտ առկա ազատ հատվածները քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը թույլ չի տալիս տրամադրել հասարակ քաղաքացիներին։ Դա նախատեսված է միայն պատվավոր քաղաքացիների համար։ Իսկ հասարակ մահկանացուները պետք է գնան սարի գլխին՝ գերեզմանատան ամենաանմշակ ու փնթի հատվածում գերեզմանի տարածք վերցնեն։

Գերեզմանատանը՝ քաղաքապետի ստեղծած «VIP» հատվածում, տարածք վերցնելու համար պետք է «ծանոթ, մոտիկ մեջ գցես», հակառակ դեպքում՝ հույս չունենաս։ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի այս «բեսպրեդելը» արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Արմավիրցիներն աշխատում են խուսափել նրա հետ խնդիրներ ունենալուց: Գերեզմանատան պատասխանատուն էլ, ցանկացած մեկին, որ «VIP» տարածք է ուզում, ուղղորդում է «ծանոթ խառնելու» ու քաղաքապետից «լավ տեղեր» խնդրելու։ Դե, քաղաքապետին էլ՝ «ինչ տաս՝ տաս»։ Բա հո առանց «մաղարիչի» կամ առանց շնորհակալության չե՞ս թողելու։ Ամենաքիչը մի 1000-2000 դոլարանոց «մաղարիչ» պետք է անես քաղաքապետին։ Եվ բոլորը գոհ են ու երջանիկ։

Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն, խայտառակություն, անպատվություն մահացածների հիշատակին։ Ի՞նչ է նշանակում մեռնելուց հետո ընկնել դժողք կամ գերեզմանոցի «VIP» տարածք։ Դա ի՞նչ թյուրիմացություն է, ինչ խեղկատակություն է։ Խլղաթյան Ռուբեն անունով քաղաքապետը իր համար ստեղծել է փոքրիկ գերեզմանային բիզնես։ Նա իրավունք չունի որոշելու՝ գերեզմանատան որ հատվածը, ինչքան գումարի կամ ինչ «կալիբրի ծանոթ խառնելու» դիմաց տալ։ Եվ վերջապես, մեռնելուց հետո ի՞նչ կարևոր է գերեզմանի արտաքին տեսքը, ի՞նչ կապ ունի չորս հատ տախտակը մարմարով է պատված, թե սովորական քարով, կամ ի՞նչ կապ ունի մահացածի կողքը պատվավոր քաղաքացի է թաղված, թե հասարակ գյուղացի, ով ամբողջ կյանքում չարքաշ աշխատանքով է ապրել….

Փոքր-ինչ կոպիտ ձևակերպումներ են ստացվում, սակայն դառը իրականությունը սա է։

Վերադառնալով մեր պատմության «հերոսին»՝ պարոն քաղաքապետին, նշենք, որ նրա «գողական ու անվայել» պահվածքը չի սահմանափակվում միայն «բիզնեսի» շրջանակում։ Երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն խնդրել՝ գումարի, մաղարիչի կամ ծանոթի միջոցով իր հեղինակած «VIP» տարածքները վաճառելու մասին, վերջինս միանգամից վրդովվեց, բորբոքվեց. «Այդ էշությանը չեմ ուզում պատասխանեմ, էտի առնվազն էշություն ա, եղա՞վ»։

Մեր դիտարկմանը, թե քաղաքի բնակիչներն են այդ մասին խոսում, Խլղաթյանն էլ ավելի «ծաղկացրեց» առանց այն էլ «փայլուն» բառապաշարը. «Քաղաքի բնակիչներն էլ են այլանդակ, մեր քաղաքացիներն էլ են այլանդակ։ Եթե մի հատ նման դեպք կա, ուրեմն դրանով անպայման թող դատ ու դատախազությունը զբաղվի, եղա՞վ։ Կարող ա պատահի Դուք նման քայլի գնաք, քան քաղաքապետը։ Ու ինձ «էն ժեխի շների» խոսակցությունները չհասցնեք»։

Կարծում ենք՝ Դատախազությունը, իրավապահ մարմիններն անելիք ունեն այս առումով և պետք է անպայման լսեն քաղաքապետի ասածն ու դատ ու դատաստան անեն։ Իսկ հոդվածում հնչեցված բոլոր մտքերի, բառերի ու տառերի ապացույցները, ցանկության կամ անհրաժեշտության դեպքում, մեծ սիրով կներկայացնենք։ Վերջիվերջո, պե՞տք է Հայաստանում օրենք գործի, ապօրինություն կատարողները պատժվեն, որպեսզի մյուսների համար դաս լինի։

Քրիստինա Աղալարյան

գերեզմանատան «VIP» հատվածը



Գերեզմանատան «սովորական» հատվածը

«VIP» գերեզմաններ

 

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինԿալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ
Ամենադիտված