Facebook-ը հնարավորություն կընձեռի վճարի դիմաց «ընդգծել» սեփական հղումներն ու տեքստերը
ARCHIVEԱշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը փորձարկում է օգտատերերի տեղադրած հղումների վճարովի առաջխաղացման նախագիծը, հաղորդում է Stuff.co.nz կայքը։
Նոր Զելանդիայից մի օգտատեր Facebook–ից առաջարկ է ստացել «առանձնացնել» սեփական հղումը` դրա դիմաց վճարելով 2 դոլար։ Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ փորձարկում են այդ նախագիծը։
Ընդ որում, օգտատերերը հնարավորություն կունենան սեփական հղումներն ու տեղադրած տեքստերն առաջ բերելու համար տարբեր գումարներ վճարել` առաջխաղացմանը համապատասխան։ Այժմ սոցցանցի ղեկավարությունը փորձում է պարզել, թե այդ նորամուծությունն ինչպիսի արձագանք կգտնի օգտատերերի շրջանում։
Հիշեցնենք, որ Facebook սոցցանցի օգտատերերի թիվը ողջ աշխարհում կազմում է մոտ 900 միլիոն մարդ։