Դիտվել է 20132 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 20025 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 15733 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14338 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13493 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 10895 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10834 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10561 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10109 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9385 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8506 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7739 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7665 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7586 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 7554 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
ԲՀԿ-ն դեռևս ապրիլի 25-ին է հարց բարձրացրել, որ դրոշմակնիքների փորձարկում կատարվի. Վարդան Օսկանյան
«Ես ուզում եմ անդրադառնալ այս ընտրությունների կեղծքիների նորարարությանը, բոլոր տեսակի կեղծիքներին մենք բոլորս էլ լավ ծանոթ ենք, բայց այս մեկը նոր էր և ես ուզում եմ շեշտը դրա վրա դրնել», - այսօր միասնական շտաբի նիստում այս մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս նշեց, որ այդ կեղծիքները բաղկացած են երեք բաղադրամասերից. «Մեկը՝ ուռճացված ցուցակներն եմ, մյուսը ցնդող կնիքները և երրորդը՝ առավոտյան շուտ աննախադեպ զանգվածային քվեարկությունը: Նախ ասեմ ցնդող կնիքների հետ կապված, որ ԲՀԿ-ն թերևս ապրիլի 25-ին ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգի հանձնաժողովում, որին մասնկացում էր նաև ԲՀԿ-ն, այս հարցը բարձրացրել է, ինչ-որ տեղ կասկած ունենալով, որ նման բան հնարավոր է, հարց է բարձրացվել, պահանջվել է, որ անպայման փորձարկում կատարվի, մի բան, որից ամեն կերպ խուսափել էին և վերջում դա չարվեց: Իսկ հետագայում էլ ԿԸՀ նախագահն այդ բոլորը անվանեց ուղղակի զառանցանք:
Բայց ասեմ՝ մեր կասկածը որտեղից է գալիս, մենք բազմիցս ահազանգեցիք ուռճացված ցուցակների մասին, երևի թե ոչ ոք չի կասկածում, որ այդ ցուցակները մի քանի հարյուր հազարով ուռճացված են, այդ ուռճացումն իհարկե տարբեր բնույթ է կրում, այնտեղ կան անուններ, որոնք երկրում չեն գտնվում, տարիներ շարունակ բացակայել են երկրից, կան նաև մարդիկ, որոնք հավանաբար Հայաստանի քաղաքացիությունից են հրաժարվել, կան մահացածներ, բայց նաև տասնյակ հազարներով այնտեղ կային անուններ, որոնա մի տառի փոփոխությամբ կրկնվում էին: Իհարկե, դրա պատասխանն անձնապես ինձ իշխանությունների կողմից եղավ այն, որ դա այդպես չէ, այն նմուշը, որը ես ունեմ, միգուցե, հենց այդքան էլ եղել են, պատահականաություն են և այդ վրիպումները չեն կարող հազարների հասնել, ինչպես իշխանություները դա անվանեցին, բայց վերջում մի այլ բան ասվեց, ասեցին՝ մի պահ ենթադրենք, որ ձեր ասվածը ճիշտ է, որ իրոք այդպիսի շեղումներ կան, հարց ենք տալիս ձեզ՝ այդ մարդիկ ո՞նց են քվեարկելու, երբ արդեն մենք օրենքով այդ ճանապարհը փակել ենք կնիքների միջոցով, կոնկրետ ինձ այդպես է ասվել: Խնդրեմ, դրա պատասխանը մենք ստացանք հենց մայիսի 6-ի առավոտյան մինչև ժամը 10-ը, երբ ցնդեցին կնիքները, դրա հետ ցնդեց նաև այդ արգումենտը:
Երրորդ.՝ իշխանությունների՝ օրվա ընթացքում հնչած պաշտպանությունն այն էր, թե լավ մի պահ ենթադրենք իսկապես, որ մենք վրիպել ենք, դա խոտան է եղել, բայց շատ արագ ուղղել ենք: Երկու ժամվա ընթացքում ինչքա՞ն է հնարավոր քվեարկել, դրա պատասխանը դուք կարող եք ստանալ իշխանական մամուլից, ձեր դիտարկումներից: Առավոտյան մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցները հպարտությամբ ասում են, որ աննախադեպ ակտիվություն է և ընտրատեղամասերում հերթեր են: Ուստի նաև ժամը տասին մենք ունեինք պատասխանն այն հարցին, թե երկու ժամում ինչքան մարդ կարող է քվեարկել, իսկ օրվա վերջում, երբ արդեն քվեներն են հաշվում բազմաթիվ վկաներ տեսել են, թե ինչպես քվեատուփերի ներքևի՝ առավոտյան ընտրությունների մասում այնպիսի արդյունք է ստացվում, որը բացարձակապես կապ չունի վերևի հատվածում գրված քվեաթերթիկների հարաբերակցության հետ:
Այս չորս ելեմենտները երբ դնում ենք իրար կողքի՝ ուռճացված ընտրացուցակներ, կնիքների անհետացում, առավոտյան շուտ զանգվածային քվեարկություն և հաշվարկ, իսկ հինգերրորդ՝ այն արդյունքը, որ վերջում մեզ ներկայացվեց, բոլորն ապացուցելու մի ճանապարհ կա, այն է, որ մենք ստանայինք մայիսի 6-ին քվեարկածների ցուցակը, իսկ այդ ճանապարհը մեր առջև փակեց արդեն ՍԴ-ն: Այս բոլորը կողք-կողքի դնելով՝ ես, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունե՞մ գոնե կասկածելու, որ այս բոլորի հետևում մտածված, նախատեսված, պետական ինչ որ ծրագրավորում կար», - նշեց Վարդան Օսկանյանը

