Նիկոյանն այցելել է Պանթեոն
ArmeniaՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ Այդ մասին ասված է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։
ԱԺ նախագահը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ հոգեհանգստի կարգ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարևորել նրանց ոգով նոր սերնդի դաստիարակությունը։
Երկրապահի օրվան նվիրված քայլերթ են կատարել և Արևելյան մարտարվեստի իրենց հմտություններն են ցուցադրել «Պատանի երկրապահ» ակումբի սաները։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ն ամրագրվել է որպես «Երկրապահի օր» է ամրագրվել ՀՀ ԱԺ կողմից 2001թ. ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով։