Եվրոպան չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Մերձբալթիկայի. Financial Times
Համաշխարհային ՄամուլFinancial Times հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Մերձբալթիկան և Լեհաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծումը՝ ռուսական ինքնաթիռներից պաշտպանվելու համար:
Արդեն բանակցություններ են ընթանում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատարի հետ: Միևնույն ժամանակ, պարբերականի լրագրողների կարծիքով՝ Լեհաստանը և Մերձբալթիկան մոտ ապագայում հազիվ թե աջակցության հույս կարող են ունենալ:
Պարբերականը նշում է, որ այսօր Եվրոպան չի ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Մերձբալթիկայի: