ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Վենեսուելային ազատ արձակել քաղբանտարկյալներին

2016-06-14 22:17:05

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Վենեսուելայի կառավարությանն ազատ արձակել քաղբանտարկյալներին և կրճատել ապրանքների դեֆիցիտը երկրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը:

Դոմինիկյան հանրապետությունում Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստի ընթացքում Քերին Վենեսուելայում տիրող իրավիճակը «խիստ մտահոգիչ» է անվանել ու դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, հարգել խոսքի ազատությունն ու կրճատել երկրում պարենային ապրանքների դեֆիցիտը»:

Դիտվել է 180 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը