Ադրբեջանում վերջին զանգն ավարտվել է արյունահեղությամբ
ԱշխարհԱդրբեջանի Գեդաբեկի շրջանի Չալդաշ գյուղում վերջին զանգն ավարտվել է արյունահեղությամբ: Գյուղից դուրս կազմակերպված վերջին զանգի խնջույքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հորեղբոր որդիներ Յաշար եւ Ռոյալ Նաբիեւները մարնի տարբեր հատվածներում դանակի վիրավորումներով տեղափոխվել են Գյանջայի եւ Շամքիրի հիվանդանոցներ:
Այս մասին հայտնել է ադրբեջանական Region TV հեռուստաալիքը: Գյանջայում բուժվող 21-ամյա Յաշար Նաբիեւի վիճակը գնահատվում է միջին ծանրության: 18-ամյա Ռոյալ Նաբիեւը Շամքիրի հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը ծանր է:
Դեռեւս հայտնի չէ Նաբիեւներին դանակահարածների անունները:
Նշվում է, որ հարբած երիտասարդների միջեւ ծեծկռտուքն ու արյունահեղությունը տեղի է ունեցել ենթադրաբար սիրած աղջկա նկատմամբ խանդի հողի վրա: Որպես կասկածյալ ձերբակալվել է 17-ամյա Սարխան Թաղիեւը:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: