Դիտվել է 19311 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 18384 անգամ:Տեսախցիկները ֆիքսել են հայ հայտնի գործարարի սպանությունը (տեսանյութ)
Դիտվել է 18336 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 15380 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 13359 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 12807 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 10702 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10087 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 9758 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 8933 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8332 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7469 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
Դիտվել է 7460 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7156 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7052 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Ամփոփվել են ՀՀ-Իրան չորսամյա համագործակցության արդյունքները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող հայ-իրանական կապերը դեսպանի անձնական ներգրավման շնորհիվ նոր հեռանկարներ և զարգացումներ են ստացել:
«ԻԻՀ կատարած պաշտոնական այցելություններն անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա՝ Իրանի քաղաքակրթության, ժողովրդի և պետության զարգացման տեսանկյունից: Կրոնական տարբերությունները երբեք խոչընդոտ չեն կարող լինել նույն արժեքների վրա խարսխված ժողովուրդների հարաբերությունների համատեքստում: Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել մեր հայրենակիցների անունից, որոնց, լինելով ԻԻՀ քաղաքացի, հնարավորություն է ընձեռվել կրթություն ստանալ մայրենի լեզվով և չկորցնել ազգային ինքնությունը»,-նշել է Ա. Աշոտյանը և երկու երկրների ժողովուրդներին մաղթել խաղաղություն և բարեկեցություն:
Դեսպանը, ի մի բերելով իր պաշտոնավորման չորս տարիները, նշել է, որ վերջին տարիների ընթացքում հիմք է դրվել արդյունավետ համագործակցության' մի շարք փոխայցելություններ, երկկողմ պայմանագրեր, որոնց արդյունքում մեծացել է ԻԻՀ ուսանողների հոսքը հայաստանյան բուհեր, ինչպես նաև արձանագրվել է մեծ առաջընթաց գիտակրթական ոլորտում: Դեսպանն ընդգծել է, որ երբեք չի մոռանա հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս նախանշված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

