«Չորրորդ ինքնիշխանություն». Լարված մթնոլորտ ԲՀԿ–ում
Armenian Press«ՉԻ» տեղեկություններով, այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում ԲՀԿ վերնախավում: Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել՝ մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում՝ նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես, երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի անունները: