ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հերթը մշակույթինն է…

Վերլուծական

Հազարամյակներ ի վեր մշակույթը հանդիսացել է այն կարևորագույն միջոցը, որի միջոցով մարդկությունն արտահայտել է սեփական հոգու խոհերն ու արտացոլել այն արժեհամակարգը, որի կրողն է հանդիսացել ինքը: Հայերս, ինչպես հայտնի է, աշխարհին առավելապես հայտնի ենք ոչ այնքան որպես ավեր ու ավար բերող, նվաճող ազգ, որքան ստեղծարար ու աշխարհին մշակութային այնպիսի արժեքներ տված ժողովուրդ, որով կարող է պարծենալ ցանկացածը, ով իրեն համարում է քաղաքակրթություն կրող, արժեհամակարգ ունեցող մեկը:

Ավա՜ղ, հատկապես վերջին տասնամյակներում, երբ 3-րդ հանրապետությունը ստիպված էր դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների, հատկապես բավական լուրջ հետընթաց ապրեց երկրի մշակութային կյանքը, որի պատճառը, թերևս, ոչ թե այն էր, որ ասենք հայ ժողովրդի արգանդը չորացել էր ու այլևս ընդունակ չէր տաղանդավոր մշակութային գործիչներ լույս աշխարհ բերել, այլ ֆինանսավորումը, ներդրումների պակասը:

Ցավով պետք է ամրագրենք, որ այս բացասական երևույթը շարունակվում է մինչ օրս ու մշակույթի ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարիք է զգում հավելյալ ներդրումների ու, ինչու ոչ, ազգային բարերարների հովանավորչության:

Գագիկ Ծառուկյանի՝ ազգանպաստ գործունեության ու մարդասիրական սկզբունքների մասին երկար-բարակ խոսելը, թերևս, ավելորդ է. այդ ամենի մասին գիտի յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Այն, որ Ծառուկյանը ժողովրդի շրջանում առավելապես հայտնի է որպես հայկական սպորտը հովանավորող ազգային բարերար ու սոցիալական նշանակության մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչած գործիչ, որի հովանու ներքո հատկապես վերջին տարիներին մեծ ձեռքբերումների է կարողացել հասնել մեր սպորտը, ամենևին էլ հիմք չի տալիս ենթադրելու, թե նրա գործունեությունը սահմանափակվում է վերը նշվածներով. մշակույթը ևս մշտապես Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է եղել:

Այսպես՝ ազգային բարերարը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ ունեցած իր վերջին հանդիպմանը, շնորհավորելով նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու առթիվ, պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արվեստանոցի սաները վերջերս մասնակցել էին Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել միանգամից 5 անվանակարգում: Ի դեպ, մեծ բարեգործը խոստացել է նաև 15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի՝ Հայաստան հրավիրելու համար:

Կասկած չկա, ինչպես սպորտում, այնպես էլ այլևս մշակույթում հաջողությունը մշտապես ուղեկցելու է Հայաստանին, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, երբ մի ոլորտով սկսում է զբաղվել անձամբ Ծառուկյանը, այն անխուսափելիորեն վերելք է ապրում: Ակնհայտ է, որ սպորտից հետո հերթը մշակույթինն է՝ աշխարհով մեկ հանրահռչակելու հայի հոգու գեղեցկությունն ու ի ցույց դնելու ներքին ոգեղենությունը, մի բան, որի կարիքն այնքան շատ է զգում ժամանակակից աշխարհը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված