Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
ԱՐԽԻՎՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բախը հայտնել է, որ չկա ոչ մի պայմանավորվածություն Ռուսաստանի նախագահի հետ, որ ռուս թեթև ատլետները կմասնակցեն Ռիո 2016-ին: Բախի խոսքով, բոլոր այդ խոսակցությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում ռուսական « Р-Спорт »-ը:
Ռուսաստանի թեթև ատլետիկայի Օլիմպիական հավաքականը հայտնվել է սկանդալի կենտրոնում, և զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:Այդ որոշումը ուժի մեջ կլինի մինչև գործի նախաքննության ավարտը: Հունիսի 21-ին կայացել է գորճի հերթական լսումը: