ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն ուժեղացրել են դիրքերը. հարցում
ԱշխարհԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հանրաքվեից երկու օր առաջ ուժեղացրել են իրենց դիրքերը, սակայն ոչ մեծ առավելություն են շարունակում պահպանել Բրյուսելի հետ հարաբերությունների խզման հակառակորդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես վկայում են IG ֆինանսական ընկերության պատվերով Survation ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված արդյունքները, հարցվածների 45 տոկոսը հունիսի 23-ին նշանակված հանրաքվեում մտադիր Է քվեարկել եվրաինտեգրացման օգտին: Հակառակ կարծիքին Է հարցվածների 44 տոկոսը:
Նախորդ հարցումը Survation-ը հրապարակել Էր հունիսի 19-ին: Այն ժամանակ եվրաինտեգրացման կողմնակիցների թվաքանակը նույն 45 տոկոսն Էր, սակայն եվրասկեպտիկների թիվը պակաս Էր 2 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: