Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 

Հողերը` թուրքերին, «Արմֆոնը»` Արծվիկին…

Վերլուծական

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն այլևս անցյալում է: Չնայած պաշտոնական շրջանակներից հնչող մի շարք լավատեսական հայտատարություններին, թե այս հանդիպումը փոքր, բայց կարևոր քայլ էր' հակամարտության կարգավորման ուղղությամբ, փաստը մնում է փաստ, որ պատերազմի վտանգն այս հանդիպումն ամենևին էլ չչեզոքացրեց, իսկ ներկայումս տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունն ամենևին էլ հավիտենական չէ: Թեև դեռևս շատ հստակ չէ, թե որոնք էին բանակցություններում տեղ գտած հիմնական շեշտադրումները, բայց ինչպես արդեն իսկ կարելի է տեղեկանալ ադրբեջանական կողմի՝ սանկտպետերբուրգյան հանդիպման վերաբերյալ արձագանքներից, բանակցությունների հիմնական մեխը հանդիսացել է արցախյան խնդրի լուծման փուլային տարբերակը. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարություն է տարածել, այն մասին, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- հստակեցրել է ազերի պաշտոնյան:

Մեր երկրում վերջին օրերի թիվ մեկ թեման, թերևս, հենց կայացած բանակցություններն են: Յուրաքանչյուր ոք, ով իրեն քիչ թե շատ կոմպետենտ է համարում, սեփական պարտքն է համարում խոսել այս խնդրի վերաբերյալ. փորձագետները, քաղաքական գործիչները, կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ չեն դադարում կիսվելեւց սեփական խոհերով՝ փորձելով ընդգծել ոչ միայն անձամբ իրենց, այլ նաև թիմի կարծիքը:

Այսպես՝ պարզվում է՝ սանկտպետերբուրգյան բանակցությունների մասին կարծիք է հայտնել նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով հայտարարել է, թե, ընդհանուր առմամբ, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից ստացած տպավորությունը դրական է, բայց փաթեթային լուծումը կարող է փոխվել՝ դառնալով հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում:

Համաձայնե՛ք, փաստը, որ դաշնակցական առանցքային գործիչը բավական հանդուրժողական տոնայնությամբ է արտահայտվում թուրքերին ձեռնտու տարբերակի վերաբերյալ, ինքնին չափազանց խոսուն է: Նրանք, ովքեր երբեք անտարբեր չեն եղել Դաշնակցության նկատմամբ ու ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում հետևել են այս կուսակցության ներհայաստանյան գործունեությանը, կարող են վկայել, որ ինչ-որ մի բան կուսակցության ներսում փոփոխության է ենթարկվել ճիշտ այն օրվանից, երբ դրա պարագլուխները դարձան կոալիցիայի մի մասը:

Եթե մինչ այդ դաշնակցականները հանդես էին գալիս կրքոտ հայրենասիրական ճառերով՝ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը՝ բերաններին ու, ըստ էության, թունդ հայրենասեր ձևանում, ապա հիմա, ինչպես երևում է, փոշմանել են. չէ՞ որ արդեն հասել են իրենց բաղձալի երազանքին ու սողոսկել կառավարություն. էլ ինչների՞ն է պետք ավելորդ անգամ լարվածություն ստեղծելն ու հովանավորներից առաջ ընկնելը: Դրա փոխարեն Արծվիկ Մինասյանի միջոցով սուս-փուս «Արմֆոն» են գովազդում, ու սեփական փորձով ապացուցում՝ հայրենասիրությունը միայն թուրքի դեմ կռիվ տալու մեջ չէ, այլև՝ «Արմֆոնի», ինչի ապացույցը Մինասյանի «անձնուրացությունն» է՝ նախապատվությունը տալ հայրենական արտադրանքին՝ արհամարհելով, ասենք, «HTC10»-ը…

Մեզ մնում է միայն ցավով արձնագրել, որ հայրենասիրությունը բրենդի վերածած կուսակցության ներկայիս պահվածքը այլևս ոչ մի կերպ համահունչ չէ իր փառահեղ հիմնադիրների քարոզած գաղափարներին: Կուսակցական երևելի դեմքերը, ըստ էության, ՀՀԿ-ից ստանալով իշխանական թխվածքի սեփական կտորը, նախընտրեցին մնալ ՀՀԿ-ի ստվերում՝ պայմանով, որ առաջիկա տարիներին պահպանեն իրենց ունեցած պաշտոնները. արդյունքում՝ հիասթափված հասարակություն, հուսախաբ եղած շարքային դաշնակցականներ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ամենադիտված