Սպիտակ տունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «պաշտպանական դաշինք է»
ԱՐԽԻՎՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի շահերի համար խիստ կարևոր «պաշտպանական դաշինք» է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ն «պաշտպանական դաշինք» է և այս ոլորտում մեր քաղաքականության անկյունաքարը: Դաշինքի շրջանակում մեր գործընկերները համագործակցում են մեզ հետ ոչ միայն Եվրոպայում անվտանգության ամրապնդման համար, այլև ի պատասխան աշխարհում կատարվող իրադարձությունների, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող իրավիճակին»,- նշել է Էրնեսթը:
Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն կունենա իր դաշնակիցներին հանիպել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Դա լուրջ քննարկում կլինի այն մասին, թե ինչ կարելի է անել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար այդքան կարևոր դաշինքը զարգացնելու համար»,- ավելացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը: