Դիտվել է 38197 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17842 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15285 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 13910 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12536 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11460 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10351 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8846 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8262 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8054 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7995 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7834 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7816 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7785 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Դիտվել է 7723 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Facebook-ի հիմնադիրներից մեկը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post
Facebook-ի հիմնադիրներից Էդուարդո Սավերինը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և որոշել է պաշտոնապես դառնալ Սինգապուրի բնակիչ, գրում է The Washinton Post–ը։
ABC News-ի հրապարակման մեջ նշվում է, որ Սավերինը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականի սեպտեմբերին, սակայն դրա մասին ավելի վաղ չի նշվել։
Սավերինի խոսնակ Թոմ Գուդմանը նման որոշումը պայմանավորել է գործարար կապերի ամրապնդումով և ասիական երկրներում մի շարք բիզնես ներդրումներով։ Ներկա պահին, ըստ լրատվամիջոցների նա ապրում է Սինգապուրում։
The Washington Post–ի հրապարակման մեջ նշվում է, որ Սավերինի՝ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը նպատակ ունի կրճատել Սավերինի բիզնեսների հարկային պարտավորություններն ու դրույքաչափերը։ Մայիսին ընկերությունը նախատեսում է անցկացնել IPO՝ ֆոնդային բորսայում սկզբնական հրապարակային առաջարկը։ Ըստ վերլուծաբանների, Facebook–ի արժեթղթերը՝ IPO ընթացքում կավելանա 10,4 միլիարդ դոլարով։
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների, 30-ամյա Սավերինը տնօրինում է Facebook–ի 4-5% բաժնեմասը։ Սավերինը ծնվել է Բրազիլիայում և տեղափոխվել է ԱՄՆ 1992–ին, իսկ ԱՄՆ քաղաքացիություն ստացել 1998–ին։
2011 թվականին ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է մոտ 1800 մարդ, 2008 թվականին այդ թիվը եղել է ընդամենը 235։ Պատճառն այն է, որ հիմնականում այս քայլին մարդիկ գնում են բարձր հարկերից խուսափելու համար։

