Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
ՔաղաքականԿառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հունիսի 27-ին, ժամը 12.00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկման կդրվի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նկատենք, որ Կառավարութան այսօրվա նիստի ժամանակ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնությամբ պայմանավորված որոշում կայացվեց փոփոխություններ կատարել նոր Ընտրկան օրենգրքում: