«Առավոտ». «Մենք հո գիտենք, որ Նովրուզը ճիշտ է». պետք է չեղած բաները չքննարկենք
Հայկական Մամուլ«Առավոտ»-ը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը բավականին խիստ հայտարարություն արեց Նովրուզի մեկնաբանությունների առթիվ՝ նշելով, որ դրանք անբարեխիղճ են և խեղաթյուրված ձևով են ներկայացնում իրական վիճակը: Ֆեյսբուքցիները էլի տխրեցին, բայց չհանձնվեցին ու ասացին՝ «մենք հո գիտենք, որ Նովրուզը ճիշտ է»:
Իսկ հիմա պատկերացրեք, որ այսօր Հայաստանի իշխանության որևէ պատասխանատու, որոշում ընդունող ներկայացուցիչ խելահեղ հայտարարություն է անում. «այո, մենք համաձայնել ենք Ադրբեջանին հանձնել ԼՂՀ 5 շրջանները»: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, թե ինչ է դրան հետևելու: Այո, դրան հետևելու է իշխանափոխություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: