Bild. «Բորուսիայում» Մխիթարյանին կփոխարինի Անդրե Շուրլեն
ՍպորտԴորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները «Վոլֆսբուրգի» հետ` կիսապաշտպան Անդրե Շուրլեի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստը ձեռք կբերվի Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ավելի վաղ bleacherreport.com-ը հայտարարել էր, որ մանչեսթերյան ակումբը համաձայնել է Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո և գործարքը կայացման եզրին է: