«Հայկական ժամանակ». խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում, եթե երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ
Քաղաքական«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել:
Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ և աջակցել, որ ինքը երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ, խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: