Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
ՀասարակությունՀունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, 28-29-ը հյուսիսային շրջաններում' գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում'
Հունիսի 25-ին' օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: