Տիմոշենկոն մշակել է նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու հայեցակարգ
ԱշխարհԽարկովի բանտում պատիժ կրող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դատական համակարգը բարեփոխելու հայեցակարգ է մշակել, որը հնարավորություն է տալու բարձրացնել նախագահի իմպիչմենտի հարցը։ Այս մասին հայտարարել է Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենիան։
Վերջինս ելույթ է ունեցել Կիևում անցկացվող Ուկրաինայի միասնական ընդդիմության համաժողովի ընթացքում և ներկայացրել նախկին վարչապետի մշակած հայեցակարգը։
«Բանտում ես մշակել եմ դատական բերփոխումների ամբողջական հայեցակարգ և առաջիկայում ես կներկայացնեմ այն հանրապետությանը», – նշված է նախկին վարչապետի նամակում։ Տիմոշենկոն նամակում նշել է, որ իր մշակած հայեցակարգի խորհրդարանի լուծարման, նախագահի իմպիչմենտի, պատգամավորների և քաղաքապետերի հրաժարականը հասանելի կդառնա ուկրաինացիների համար։
Առանձնակիորեն Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմությանը պայքարել հանուն հաղթանակի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Մենք ի վիճակի ենք միասնական ճակատով հարվածել իշխանությունը զավթած մաֆիային», – նշված է նախկին վարչապետի նամակում։
Տիմոշեկոյի դստեր երլույթից հետո միասնական ընդդիմությունը միաձայն ընդունել է առաջիկա գործողությունների ծրագիրը։