Գալուստ Սահակյանը՝ Արամ Սարգսյանի իշխանական թևի հետ համագործակցելու մասին
ОбществоՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մանդատը վայր դնելու և ՀԱԿ-ից հնարավոր դուրս գալու մասին, ասաց, որ իրենք որևէ խնդիր չունեն մեկնաբանելու նրա այդ քայլը. «Չեմ կարող որոշակի գնահատականներ տալ, հավատում եմ ինչպես ինքը մեկնաբանեց, երևի հենց այդպես», - նշեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Արամ Սարգսյանի համագործակցությունը իշխանական թևի հետ, Գալուստ Սահակյանն ասաց. «Նման բան ընդհանրապես չի էլ մտածվել, չի էլ քննարկվել: Որոշակի փոխհարաբերություններ այդպես ինքնանպատակ չեն լինում: Այս պահին այդպես քաղաքական որոշակի մոտեցումներ դեռևս չկան, այսինքն դրա անհրաժեշտությունը, քաղաքական պայմանը դեռևս ակնհայտ չէ», - նշեց ՀՀԿ փոխնախագահը: