Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով 

Չգիտես` խնդա՞ս, թե՞ լաս…

Վերլուծական

Շատերը գիտեն` աշխարհի ժողովուրդների շարքում հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք, ի տարբերություն աշխարհի շատ ու շատ ժողովուրդների, ունենք սփյուռք, դրսում մեծ հաջողությունների հասած հայրենակիցներ, որոնք կարողացել են այն երկրներում, որոնցում ապրում են, բարձր պահել մեր ժողովրդի պատիվն ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնել բարձունքների, որոնց մասին միգուցե այլ ժողովուրդներ կարող են միայն երազել. մենք ունենք կայացած սփյուռք, ինչը մեզ թույլ է տալիս ասելու, որ հայերը, ինչպես և հրեաները, համաշխարհային ազգ են, որ իրենց անգնահատելի ավանդն են բերել մարդկային քաղաքակրթության զարգացման ու առաջընթացի գործում: Բայց ի տարբերություն հրեաների, որոնք կարողացել են իրենց սփյուռքի միջոցով Իսրայելը չափազանց կարճ ժամանակահատվածում վերածել աշխարհի չհայտարարված գերտերության, մենք` հայերս, այդպես էլ մինչև վերջ չենք կարողանում արժևորել մեր ունեցած մի բուռ հողն ու համատեղ ջանքերով վերջնականապես ու անշրջելիորեն կայացնել Հայաստանի Հանրապետությունը. ինչո՞ւ:

Պատճառները, թերևս, տարբեր են` աշխարհաքաղաքական գործոններից մինչև ներքին անկազմակերպվածություն:

Ի դեպ` վերջին հանգամանքը ամենավճռորոշը կարելի է համարել: Հանրահայտ է`բիզնեսը ազգություն, դավանանք, աշխարհագրություն չի ճանաչում. փողը հոսում է այնտեղ, ուր ստեղծված են լավագույն պայմանները` բիզնես ծավալելու, շահույթ ստանալու համար: Ինչ խոսք` Հայաստանն այս առումով քիչ բան ունի պարծենալու, որքան էլ կառավարությունը` դիցուք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փորձի ամերիկայահերին համոզել,թե արվում է ամեն բան Հայաստանի բիզնես դաշտը կարգի բերելու, մեր երկրում գործ սկսելը ձեռնտու զբաղմունք դարձնելու համար. վերջերս Մինասյանը հայաշատ Գլենդել քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի գործարարների հետ այդ ընթացքում անդրադառնալով խնդիրների, որոնց շուրջ Հայաստանի կառավարության աջակցությամբ և հանձնարարականներով իբր փորձ է արվում լուծումներ գտնել։ Ինչպես և կարելի էր եմթադրել, Մինասյանը, «սազը ձեռքին», սկսել է գովերգել հայրենի կառավարությանն ու բիզնեսմեններին հավաստիացրել, թե երկրում ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երաշխավորելու հնարավոր ներդրումների անվտանգությունը:

Եթե փորձենք գնահատական տալ Միանսյանի հայրենասիրական նկրտումներին ու փորձենք հասկանալ` որքանո՞վ են հիմնավորված եղել նրա այդօրինակ պնդումները, ցավով պետք է արձանագրենք, որ փաստացի` բացի «ջուր ծեծելուց» ու, ըստ էության, մարդկանց սխալ ինֆորմացիա տալուց Մինասյանը Գլենդելում ուրիշ ոչինչ չի արել միգուցե մոռանալով, որ «մեղր ասելով` մարդու բերանը չի քաղցրանում»: Հետաքրքրիր է` որքանո՞վ կարելի է համահունչ համարել Մինասյանի խոսքերը ասենք նոր Հարկային օրենսգրքի տրամաբանությանը` օրենսգիրք, որ, ըստ էության, հիմք է դնում Հայաստանի տնտեսության կործանման` սպառնալով նաև օտարերկրյա ներդրումների ներգրավմանը. դիվիդենտների հարկում, ամորտիզացիոն մասհանումների ժամկետների ավելացում և այլն. սրանք են այն կործանարար նորամուծություններից մի քանիսը, որ նախատեսվում է ասպարեզ իջեցնել նոր օրենսգրքով:
Ուզում ես զտարյուն հայ եղիր, ուզում ես` մաքուր մոնղոլ, միևնույն է` երբ քեզ առաջարկվում է ներդրումներ անել մի երկրում, ուր բիզնեսի համար գրեթե ոչինչ գրավիչ չկա, իսկ համատարած կոռուպցիան ու կաշառակերությունը սովորական բան են դարձել, չես կարող բացառապես հայրենասիրական զգացմունքներից մղված` «փողդ լցնես առուն». այդպես արդար չի լինի պարզապես:

Այնպես որ, Մինասյանը, գլենդելահայերին հյուրընկալվելուց առաջ, լավ կլիներ, եթե նախ կարգավորեր իրենց լուծմանը սպասող ինչ-ինչ խնդիրներ,ապա ամերիկահայերին Հայաստան հրավիրելուց առաջ, բարի լիներ, ապահովեր այնպիսի մթնոլորտ, որ այդ մարդիկ, գալով այստեղ, մինչև կոկորդները կեղտում չթացվեն, այլ կարողանան սեփական միջոցներով շենացնել իրենց հայրենիքը, որը վաղուց է զգում իր զավակների աջակցության կարիքը…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Ամենադիտված