Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը
ԹուրքիաՊաշտոնական Անկարան առաջին հայտարարությունն է արել՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն անվանելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը:
Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ, դա բոլորը գիտեն, ողջ աշխարհը գիտի»,- ասել է Ջանիկլին: