Դիտվել է 19684 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 19097 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 15514 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14066 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13080 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 10786 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10304 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 9922 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9128 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8400 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7577 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7506 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
Դիտվել է 7397 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7338 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 6886 անգամ:Սեյրան Օհանյանը՝ Սյունիքի դեպքերի մասին
Ֆրանսիական իշխանությունը նվիրված է Ֆրանսիային. Լևոն Շիրինյան
Մենք պետք է հստակ իմանանք, թե որ մայրաքաղաքաներն են կարևոր Հայկական հարցի համար: Դրանք են՝ Մոսկվան, Փարիզը, Վաշինգթոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, և հավելեց, որ մենք պետք է պատրանքներ չունենանք այդ երկրների հետ:
«Մենք տեսանք, թե ինչպես ցեղասպանության հետ առչնվող հարցը Ֆրանսիայում պիկի հասավ, սակայն որոշիչ եղավ այն մի տոկոսը: Ինձ վրա ցնցող տպավորություն թողեց Սարկոզիի խոսքը ընտրություններից հետո: Սա ֆրանսիական մշակույթին բնորոշ է, սա քաղաքականության մեջ անկեղծություն էր: Սա նշանակում է, որ ֆրանսիական իշխանությունը նվիրված է Ֆրանսիային: Սարկոզին ինքը վեհացավ՝ Ֆրանսիան վեհացնելով»,- ասաց նա:
Գիտությունների դոկտորը նշեց, որ անհրաժեշտ է նկատել, որ Սարկոզիի պարտությունն Օլանդին չնչին տոկոսով եղավ: Ըստ Շիրինյանի, եթե նման ցուցանիշ Հայաստանում լիներ, մենք կկեղծեինք, և ոչինչ չէինք ունենա:
«Պետք է նկատի ունենանք, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը խաղ չէր հատկապես վերջին շրջանում: Ֆրանսիայի հայկական համայնքը, ի տարբերություն այլ տեղերի, էլիտար համայնք է, բայց ադրբեջանցիների զոնդաժն արդեն սկսվել է: Հիմա թուրքերի համար շատ կարևոր է Օլանդի անձը»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ եթե մի որոշում քաղաքական վերնախավի մտքում կայացվել է, այն առաջ կգնա:
Շիրինյանը նշեց, որ եթե նրանք այդքան նվիրված են ցեղասպանությունների ճանաչման հարցին, ապա պետք է ԼՂՀ հարցը դիտարկեն ցեղասպանության հետևանքների վերացման կոնտեքստում:
«Ջավախքի հարցն էլ, ինձ թվում է, պետք է օրակարգային հարց դառնա, Արցախի Հանրապետության ճանաչման հարցն էլ: Հայկական լոբբին պետք է օրակարգի մեջ մտցնել՝ սկզբից օրակարգի, հետո՝ գիտակցության: Բոլոր պրոցեսների մեջ հայկական սեպը պետք է կարևորել և պետք է զգույշ լինել»,- ասաց նա:
Շիրինյանի կարծիքով, Ֆրանսիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից, որպեսզի Թուրքիայի ճնշումները լինեն անաղմուկ: Ըստ նրա, Օլանդի պաշտոնավարման ժամանակ, հայ-ֆրանսիական հարաբերություններում նահանջ կլինի:

