««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին 

Աստղագուշակների արդի արևմտյան դպրոցի հռչակավոր ներկայացուցիչ Աննա Օ’ Սթորքի կանխատեսումները. Ճապոնիան կործանվելու է, իսկ Ռուսաստանը…

Հարցազրույցներ

Դեռևս վաղ շրջանից մարդկությունն ուսումնասիրել է երկինքը, աստղերի ու նրանց դասավորության, շարժումների վրա է բևեռվել հատկապես քրմերի, գիտնականների, գուշակների ուշադրությունը, ոմանք զբաղվել են աստղաբանությամբ: Արդյոք կա՞պ կա աստղագիտության ու աստղաբանության միջև: Հնարավո՞ր է արդյոք միանշանակ պնդել' աստղաբանությունը գիտությու՞ն է, արվե՞ստ, թե մարգարեություն կամ գուշակություն: Այս և այլ հարցերի շուրջ է մեր խոստացած  հարցազրույցը Վիկտոր Համբարձումյանի անվան՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայաստանում օրերս կազմակերպված «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» գիտաժողովի մասնակից Անահիտ Եղիազարյանի հետ:

- Իրատեսակա՞ն է արդյոք համարել, որ երկնային լուսատուների, աստղերի ու մոլորակների դասավորվածությունը հնարավորություն է ընձեռում միանշանակ կանխորոշելու Տիեզերքում Արեգակնային համակարգի՝ Երկիր մոլորակի վրա ապրող բուսական ու կենդանական աշխարհի, առանձին մարդկանց կամ մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը:

- Աստղաբանությունը հիմնվում է աշխարհի համակարգվածության սկզբունքի վրա, ընդունելով, որ տիեզերքը հանդիսանում է տրամաբանորեն կազմակերպված համակարգ: Եթե Գալիլեյը, Կեպլերն ու Կոպերնիկոսը աստղաբանությունը դիտարկել են աստղագիտության հետ սերտորեն կապակցված, ապա հետագայում աստղաբանությունը վերածվել է վերլուծական հոգեբանության մի որոշակի բնագավառի:

Այսպիսով, կառուցվել է մի համակարգ, որտեղ Կենդանակերպի շրջանի յուրաքանչյուր նշանին (Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ) համապատասխանեցվել է որոշակի մոլորակ, բնության տարր (ջուր, հող, կրակ, օդ), բույս, մետաղ, քար, գույն, ձայնանիշ (նոտա), թիվ, աշխարհագրական վայր:

Հայտնի է, որ Պլուտոնն ու Արիստոտելը մարդուն իր կառուցվածքով նմանեցրել են Տիեզերքին: Համենայն դեպս, Արեգակի ծագման ու մայրամուտի, ցերեկվա ու գիշերվա հերթափոխությունը համապատասխանում է մարդկային կենսակերպի պարբերականությանը:
Աշխարհընկալման ու կյանքի օրինաչափությունների ուսումնասիրություններից ելնելով՝ աստղաբանական իմացությունը բաժանվում է մի քանի բնագավառի:

Աշխարհագրական աստղաբանությունը հիմնականում զբաղվում է բնական երևույթների (հրաբխային ժայթքումների, ջրհեղեղների, երկրաշարժերի) կանխատեսմամբ: Այն ուսումնասիրությունների առավել հին բնագավառ է, որտեղ դիտարկվել են բնական աղետներն ու մարդկային ճակատագրի վրա նրանց ազդեցության հետևանքները:

Պատմական աստղաբանությունն առավելապես զբաղվել է նշանավոր մարդկանց, քաղաքական գործիչների, ազգերի ու ժողովուրդների ճակատագրերի կանխատեսումներով: Պատմական աստղաբանության միջնադարյան նշանավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի բժիշկ Միշել դե Նաստրե Դամը 1555 թվականին սկսեց հրապարակել իր կանխատեսումների ցանկը «Մաեստրո Միշել Նաստրադամուսի մարգարեություններ» աշխատության մեջ:

Գենետիկ աստղաբանությունն ուսումնասիրում է մարդ-անհատին ու նրա ապագան՝ հիմնվելով նրա ծնված պահին երկնային մարմինների փոխդասավորվածության փաստի վրա:

Կանխատեսական աստղաբանությունը դիտարկում է մարդու կենսագործունեությունը՝ ելնելով երկնակամարում աստղերի ու մոլորակների ունեցած դիրքից: Հենց կանխատեսական ու գենետիկ աստղաբանության հիման վրա էլ կառուցվում են ժամանակակից հորոսկոպները:

- Իսկ ի՞նչ կարող եք ասել եվրոպական ու չինական աստղաբանությունների վերաբերյալ:

- Եվրոպական աստղաբանությունը հիմնվում է մարդու ծննդյան տվյալներով պայմանավորված Կենդանակերպի շրջանի համապատասխան նշանի, կառավարող մոլորակի ու բնության համապատասխան տարրերի վրա: Այդ տվյալները ներկայացված են 20-րդ դարի հայտնի գերմանացի աստղաբան Նիկոլաս Գրոսի կողմից:

Ի տարբերություն եվրոպականի՝ չինական աստղաբանությունը հիմնվում է ոչ թե Արեգակնային համակարգի ու կենդանակերպի նշանների, այլ Լուսնի ու լուսնային փուլերի վրա, որը բաղկացած է 12 լուսնային տարուց: Ամեն մի լուսնային տարվան համապատասխանում է առասպելական որոշակի կենդանի (առնետ, գոմեշ, վագր, կատու, վիշապ, օձ, ձի, այծ, կապիկ, աքաղաղ, շուն, խոզ): Չինական աստղաբանները համոզված են, որ մարդու հզորությունն ու թուլությունը, իմաստությունն ու հիմարությունը, բարությունն ու դաժանությունը պայմանավորված են տվյալ տարին կառավարող կենդանու ազդեցությամբ:

- Աստղաբանության առնչությամբ գիտական ինչ-որ ուսումնասիրություններ կատարվե՞լ են:

- Ժամանակակից համակարգիչների օգնությամբ՝ մաթեմատիկական վիճակագրության օրենքների հիման վրա կառուցված աստղաբանական աղյուսակները հնարավորություն են տալիս առավել բազմակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրել ու քննարկել մարդկային հոգեբանության կառուցվածքը:

Միլիոնավոր մարդիկ, որոնք ծնվել են միևնույն ամսին ու միևնույն օրը, ընդգրկվում են աստղաբանական նույն խմբի մեջ, քանի որ, ըստ աստղաբանների, նրանց համախմբում են բնավորության նման գծերը, արարքների դրդապատճառներն ու վարվեցողության նախատիպերը: Բայց հաճախ էլ հանդիպում են միևնույն տարվա նույն ամսի նույն օրը, երբեմն էլ նույնիսկ նույն ժամին ծնված մարդիկ, որոնք տրամագծորեն տարբերվում են թե՛ իրենց աշխարհայացքով, թե՛ նախասիրություններով, թե՛ կենսակերպով ու վարվելակերպով:

Այսպիսով, աստղաբանության օգնությամբ գուցե թե հնարավոր է կանխատեսել մարդկանց բնավորության գծերը, ինչն իր հերթին կարող է օգնել աշխարհի ու կյանքի վերաբերյալ ճիշտ դատողությունների ու հասկացողությունների ձեռքբերման գործընթացում:

- Ի՞նչ են կանխատեսում մեզ ժամանակակից առավել հայտնի աստղագուշակները:

- Ըստ աստղագուշակների՝ արդի արևմտյան դպրոցի հռչակավոր ներկայացուցիչ Աննա Օ’ Սթորքի, որը համարձակորեն կանխագուշակում է երկրագնդի աշխարհամասերի ու պետությունների ապագան 21-րդ դարի առաջին կեսի համար, Եվրոպան դառնալու է միացյալ պետություն՝ առանց Մեծ Բրիտանիայի (այս կանխատեսումը կատարվել է Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեից բավական առաջ), ԱՄՆ-ի գերիշխանության հասնելու ձգտումը հանգեցնելու է մուսուլմանական երկրների միավորմանն ու իսլամի զորացմանը, Աֆրիկայի երկրների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը: Տարրերային աղետներից կործանվելու է Ճապոնիան, իսկ Ռուսաստանը, հաղթահարելով դժվարությունները, դառնալու է առաջատար մի պետություն:

- Սակայն, մի՞թե իրատեսական է տիեզերքի անհունի մեջ փոշեհատիկի՝ մարդու, կյանքի ու ճակատագրի կանխատեսումը, առավել ևս՝ ժողովուրդների ապագայի ու քաղաքակրթության զարգացման: Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք միանշանակ պնդել' աստղաբանությունը գիտությու՞ն է, արվե՞ստ, թե մարգարեութուն կամ գուշակություն:

- Ամենայն հավանականությամբ, աստղաբանությունը աստղագիտական տվյալների վրա հիմնված մարգարեության արվեստ է:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներին
Ամենադիտված