Էրդողանին կատաղեցրել է «Ցեղասպանություն» բառը. Deutsche Presse-Agentur
ԱՐԽԻՎՎերջին իրադարձություններից հետո Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կսրվեն։ Նման կարծիք է արտահայտել Deutsche Presse-Agentur գերմանական լրատվական գործակալությունն իր հոդվածում:
Ինչպես նշվում է հոդվածում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի հերքումն անարդար է, քանի որ հենց Թուրքիան է հանդիսանում հանցագործությունն ի կատար ածող Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունը։
«Պապն իր ելույթի մեջ օգտագործել է Էրդողանին կատաղեցրած «Ցեղասպանություն» բառը՝ հաշտության ու խաղաղության կոչ անելու համար, այլ ոչ թե կողմերից որևէ մեկին զայրացնելու կամ նեղացնելու համար»,- գրված է հոդվածում: