Մոլդովայի հայկական համայնքը կաջակցի բասկետբոլի Հայաստանի հավաքականին
ՍպորտԵվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու նպատակով բասկետբոլի Հայաստանի հավաքականն այս օրերին Մոլդովայում է և հունիսի 27-ին հանդիպել է Մոլդովայի հայկական համայնքի հետ:
Քիշինևում գտնվող բասկետբոլի Հայաստանի թիմին են հանդիպել Մոլդովայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Թաթուլ Դավոյանը և հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավանյանը: Համայքի ներկայացուցիչները փորձելու են աջակցել Հայաստանի հավաքականին Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային խաղին, որը լինելու է տան տերերի՝ Մոլդովայի թիմի հետ:
Մոլդովայում բնակվող հայեր թիվը գերազանցում է 5000-ը:
Մոլդովա-Հայաստան հանդիպումը կկայանա ֆուտզալի համար նախատեսված մարզադահլիճում, որը տեղավորում է 2000 հանդիսական:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը.