«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ 

Ռազմական ոտնձգության դեպքում ՀՀ-ն ողջ կարողություններով պաշտպանելու է ԼՂՀ բնակչության անվտանգությունը. Շավարշ Քոչարյան

ԱՐԽԻՎ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույց է տվել գերմանական «Die Tagespost» թերթին, որում, մասնավորապես, անդրադարձել է հայ ինքնության պահպանման մեջ քրիստոնեական հավատի դերին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցին։ Հարցազրույցի ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադած թարգմանությունն ամբողզջությամբ։

- Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:

- Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի:

- Պատմության գրեթե ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարևան գերիշխող ուժերը: Ինչպե՞ս է հայոց ազգային ինքնությանը հաջողվել դիմակայել:

- Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորուստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ:

Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ:

- Արդյո՞ք այսօր նույնպես Հայաստանը գոյատևման պայքար է մղում, հրահրված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:

- Հայկական տարբեր պետություններ են գոյություն ունեցել հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Եղել են նաև տևական ժամանակահատվածներ, երբ հայությունը զուրկ է եղել սեփական անկախ պետությունից: 20-րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց երկու անգամ անկախանալու: 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի և պարտադրաբար դարձավ բոլշևիկյան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիվ սուբյեկտի կարգավիճակով:

Որպես պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների կողմից հիշատակվող Լեռնային Ղարաբաղը (Արցախը)1918-1921թթ. ուներ սուվերենության բոլոր ատրիբուտները և Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել էր որպես վիճելի տարածք: 1921թ. բոլշևիկյան կուսակցական մարմնի որոշումով, ի հակառակ Արցախի ժողովրդի ցանկության, Լեռնային Ղարաբաղը ներառվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում:

1991թ.՝ դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրավունքին և Խորհրդային Միության սահմանադրությանը, տեղի ունեցան հանրաքվեներ, որոնց հիման վրա ձևավորվեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո երկու Հայոց պետություններն առաջնորդվում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականությամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանավորված 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշված ԼՂ դեմ ծավալված ագրեսիայի հետևանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարվածության պահպանմամբ և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարվա ապրիլի առաջին օրերին:

ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռևս որևէ պետություն, այդ թվում նաև՝ ՀՀ-ն, դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարահայտության միջոցով:

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի զորամիավորումների կողմից իրականացված բարբարոսությունները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձանց, ներառյալ՝ 92-ամյա կնոջ, դաժան կտտանքների ենթարկվելը և սպանվելը, ԼՂ զինված ուժերի գերևարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատելը, ինչպես նաև նմանօրինակ պատերազմական հանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգևատրելը, բացահայտեցին, որ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ, հայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան և Ադրբեջանը, և որ դրանց պատկանելությունը Հայաստանին պատմական անարդարություն է:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին:

- Որքա՞ն վատթարացած են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ պատմության և թուրք-ադրբեջանական գործընկերության պատճառով:

- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը:

Հայաստանի նախաձեռնությամբ և միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին և 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության և Ղարաբաղի հարցում պրո-ադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը և իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրականացված հայ բնակչության դեմ ջարդերով և էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողը:

Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, և հերոսացնում ու պարգևատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած և ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում:

Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելուն հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ Եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:

- Այսօր ի՞նչ դեր ունի ցեղասպանությունը հայերի ինքնության հարցում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

- Ցեղասպանության զոհ դարձան մեկուկես միլիոն հայեր և հարյուր հազարավորներ հայրենազրկվեցին՝ սփռվելով աշխարհով մեկ: Եվ այսօր գրեթե չկա հայ, որի վրա այս կամ այն եղանակով ազդեցություն չի թողել ցեղասպանություն: Ցեղասպանության ցավը ավելի է խորանում այն պատճառով, որ մենք առ այսօր առերեսվում ենք դրա ժխտողականությանը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հավատում է, որ իրականացված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար՝ որպես արդարության վերականգնում, այլ նաև ողջ մարդկությանը, քանի որ ուղղված է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց' Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի կոնսենսուսով ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի երկրներ և որի առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը հռչակեց՝ որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է որպես ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ:

Նույն նպատակին է ծառայում նաև Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում մեկնարկած և պարբերական բնույթ ստացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը վերածվել է ոլորտի մասնագետների և տաբեր երկրների ներկայացուցիչների միջև այդ հիմնախնդրի վերաբերյալ մտքերի փոխանակման հարթակի:

Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին, համոզված է, որ, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:

- Ռուսաստանը, կարծես թե, հանդիսանում է Հայաստանին պաշտպանող ուժը: Սակայն միևնույն ժամանակ, Մոսկվան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:

- Նախ ընդգծենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը:

Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը:

- Ի՞նչ քայլեր եք ակնկալում Եվրոպայից՝ կայունության և հայերի ինքնորոշման առնչությամբ:

- 1991 թվականից ինքնորոշված հայկական երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բարձր են գնահատում Եվրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու և մեր տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու առնչությամբ: Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական: Քանի որ Ադրբեջանը ընկալում է Եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները՝ որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիա սանձազերծման հիմքում:

Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ պայմանավորվածություններով նախատեսված ԵԱՀԿ օժանդակությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննությունների մեխանիզմի ներդրումը հնարավորություն կընձեռնի բացահայտել յուրաքանչյուր միջադեպի դեպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին:

Տվյալ մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային թիմի և կարողությունների ավելացումը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և նոր ռազմական գործողությունների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:

- Ի՞նչ եք ցանկանում և ակնկալում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից:

- Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր:

Այն խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ ընթացքում, Կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և իր հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության ժառանգներին:

Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը:

Միաժամանակ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, և, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

- Կարո՞ղ է արդյոք Հռոմի Պապը, ով նաև սեպտեմբերին այցելելու է Վրաստան և Ադրբեջան, նպաստել հարևան երկրների միջև հաշտեցմանը:

- Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, դա այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը և ապագան, և Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով և լայնամասշտաբ պատերազմով:

Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)
Ամենադիտված