Լոնդոնն իր ինքնիշխան որոշումն է համարել Brexit-ի շուրջ բանակցությունների սկսման ամսաթվի որոշումը
ԱշխարհԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների սկսման համար Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի գործարկման ժամկետ սահմանելը Միացյալ Թագավորության «ինքնիշխան որոշումն Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի հունիսի 27-ի նիստի արդյունքները, որը նվիրված Է ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներին:
«Այժմ կառավարությունը պետք Է ուշադրությունը կենտրոնացնի այն բանի վրա, որ իր ուժերի ներածին չափ ամեն ինչ անի, որպեսզի նախապատրաստվի ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բանակցություններին»,-ասել Է նա լրագրողներին եւ հավելել, որ այդ նպատակով կառավարության շրջանակներում կստեղծվի հատուկ ստորաբաժանում:
Քեմերոնը նաեւ Մեծ Բրիտանիային Շոտլանդիայի անդամակցության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, նշել Է ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի վերաբերյալ վարչապետի տեսակետը չի փոփոխվել, եւ Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալու պատճառները նույնքան ուժեղ են, որքան եւ կես տարի առաջ»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել Է, որ «Եվրամիության գծով գործընկերները ցանկանում են, որ մենք արագ դուրս գանք ԵՄ-ից եւ ճնշում են գործադրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: