Էրդողանը՝ իր ներողության նամակի մասին
Թուրքիա«Գիտեք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև օդանավի միջադեպի հետ կապված խնդիր կա։ Այդ միջադեպը հաղթահարելու համար քայլեր ենք ձեռնարկել։ Պարոն Պուտինին ուղարկած նամակում իմ տխրությունն եմ հայտնել տեղի ունեցած միջադեպի համար, ինչպես նաև հիշեցրել տարածաշրջանային համագործակցության մեր հնարավորությունների մասին։ Թուրքիայի և ՌԴ-ի միջև հարաբերությունների կարգավորումը երկու երկրների շահերից է բխում։ Հավատում եմ, որ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն»,- Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնարկատերերի հետ հանդիպմանը անդրադարձել է մամուլում մեծ արձագանք գտած Պուտինին ուղղված նամակին: