Էրդողանը ներողություն չի խնդրել Ռուսաստանից՝ վստահ է Պորոշենկոն
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներողություն չի խնդրել Սիրիայում անցած տարվա նոյեմբերին խոցված «Սու-24» ինքնաթիռի համար՝ փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։
Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Ուկրաինա-ԵՄ մինի գագաթնաժողովից հետո՝ Պորոշենկոն հայտարարել է, որ Էրդողանն իր ուղերձում ցավակցել է զոհի ընտանիքին։
«Որքանով ես կարդացել եմ այդ հաղորդագրությունը, խոսքը եղել է զոհի ընտանիքին ցավակցելու մասին, և ես կարծում եմ, որ դա Թուրքիայի նախագահի միանգամայն հասկանալի դիրքորոշումն է»,-նշել է Ուկրաինայի նախագահը։