Անգլիայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել
ՍպորտԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին:
«Ես անսահման հիասթափված եմ: Անընդունելի է, որ Անգլիայի հավաքականը այսքան շուտ լքեց մրցաշարը: Դա իմ մեղքով է: Այդ պատճառով էլ հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Սա հիանալի սերունդ է: Նրանք պայքարում էին իրենց երկրի համար: Հուսով եմ՝ հաջորդ մարզչի հետ այս տաղանդավոր տղաները հաջողության կհասնեն»,-նշել է Ռոյ Հոջսոնը:
Անգլիացիները իսլանդացիներին պարտվել են 1:2 հաշվով: