Էրդողանն առաջիկա օրերին կարող է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Բինալի Յըլդըրըմ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այս ճգնաժամը դուր չի գալիս ռուս և թուրք ժողովուրդներին: Չորեքշաբթի կամ հինգշաբթի մեր պետության ղեկավարը հեռախոսազրույց կունենա պարոն Պուտինի հետ»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ Էրդողանն ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի համար և հույս հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն: